ԼՂՀ Քաշաթաղի տարածաշրջանի Իշխանաձոր գյուղում այսօր, ժամը 16.00-ի սահմաններում, ճանապարհը չզիջելու պատճառով, վեճի ծագելու հետեւանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, ՀՀ Արարատի մարզի Խոր Վիրապ գյուղի բնակիչ Հարություն Հովակիմյանի կողմից դանակարահված, իսկ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացած Աշոտ Բաղդասարյանը տեխնիկական սպասարկման զորամասում կապիտան է, իսկ հիվանդանմոց տեղափոխված Էդգար Պողոսյանը` լեյտենանտ: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Ի դեպ, Աշոտ Բաղդասարյանը Կապանից է: Հիվանդանոց տեղափոխված Էդգար Պողոսյանը առողջական վիճակը ծանր է:
Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում չհերքեց մեր ունեցած տեղեկությունը: Նա նշեց, որ դանակարահավծ երկու անձինք էլ զինվորականներ են:
Հիշեցնենք, որ այսօր, ժամը 16.00-ի սահմաններում, ԼՂՀ Քաշաթաղի տարածաշրջանի Իշխանաձոր գյուղում, ճանապարհը չզիջելու պատճառով, վեճ է ծագել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, ՀՀ Արարատի մարզի Խոր Վիրապ գյուղի բնակիչ Հարություն Հովակիմյանի եւ բեռնատար ավտոմեքենայի ուղեւորներ Աշոտ Բաղդասարյանի եւ Էդգար Պողոսյանի միջեւ: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վեճի ընթացքում Հ. Հովակիմյանը դանակահարել է վերջիններիս: Աշոտ Բաղդասարյանը հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է, իսկ Էդգար Պողոսյանը հիվանդանոցում է: Հարություն Հովակիմյանը դեպքի վայրից իր մեքենայով դիմել է փախուստի:
Ոստիկանության Քաշաթաղի եւ Գորիսի բաժինների ծառայողների համատեղ գործողությունների շնորհիվ Հովակիմյանի ավտոմեքենան կանգնեցվել է Գորիսի տարածքում, եւ նա բերման է ենթարկվել ոստիկանության Գորիսի բաժին: Հանգամանքները պարզվում են:




























