Երեւանում, հոկտեմբերի 8-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Էրեբունիի փողոցում թիվ 73 երթուղու «ԳԱԶԵԼ-32213»  մակնիշի միկրոավտոբուս  է բախվել  «Ռենո» մակնիշի  տրոլեյբուսին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «ԳԱԶԵԼ-32213»-ի 2 ուղեւորուհիները մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: