2010 թ. հունվարի 1-ից 19-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրված խարդախության 23 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված խարդախության մեկ դեպք:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով` խարդախները քաղաքացիներին պատճառել են 14 միլիոն 889 հազար 800 դրամի եւ 61 հազար 500 դոլարի նյութական վնաս:

Նշենք, որ չորս քաղաքացիներ, դիտելով «02» հաղորդաշարը, ճանաչել են խարդախներին: Հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է: