Լոռիի  մարզում հոկտեմբերի 14-ին,  մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 22:40-ի սահմաններում «ԳԱԶ-21» մակնիշի 20 ՍՕ 731 համարանիշի ավտոմեքենան Սպիտակ-Երեւան ավտոճանապարհին՝ «Վարպետաց» կոչվող թաղամասի մոտակայքում բախվել է «Ռենո Պրեմիում» մակնիշի AX 6025 BC համարանիշի բեռնատար ավտոմեքենային:

«Ռենո Պրեմիումի» ղեկին է եղել Ուկրաինայի Խարկով քաղաքի բնակիչ, 46-ամյա Վալերի Սկվարցովը:

Վթարի հետեւանքով «ԳԱԶ-21» -ի վարորդը`մոտ 60-70 տարեկան Վանաձոր քաղաքի բնակիչ Սամվել Խոսրովյանը, տեղում մահացել է:

Դեպքի վայր են ժամանել անապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում է նաեւ Լոռիի մարզի քննչական բաժնի Սպիտակի քննչական բաժանմունքի քննիչ Գեւորգ Մինասյանը: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի