Հոկտեմբերի 14-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2102»  մակնիշի ավտոմեքենան Գորիս-Երեւան ճանապարհի 13-րդ կմ-ին բախվել  է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին եւ շրջվել:

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հոկտեմբերի 14-ին, ժամը 20.00-ին, «ԲՄՎ-525»  մակնիշի ավտոմեքենան Երեւան-Երասխ ճանապարհի 28-րդ կմ-ին բախվել է «BYD» մակնիշի ավտոմեքենայի: «BYD»-ի ուղեւորուհին  մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Հոկտեմբերի 14-ին, ժամը 21.30-ին, Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «ԵրԱԶ»   եւ   «ԳԱԶ-31029»  մակնիշի ավտոմեքենաներ: «ԳԱԶ-31029»-ի վարորդը եւ  ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հոկտեմբերի 14-ին, ժամը 22.00-ին, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Երասխ ճանապարհի 13-րդ կմ-ին բախվել է «Օպել Վեկտրա Բ»-ի, որն էլ՝ «ԳԱԶ-24»-ի:

«ՎԱԶ-21011»-ի 3 ուղեւորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հոկտեմբերի 14-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի 10-րդ կմ-ին  «ՈւԱԶ-3303»  մակնիշի ավտոմեքենա է  բախվել  «ՎԱԶ-2109»-ի: «ՎԱԶ-2109»-ի վարորդը եւ  ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: