Ճանապարհային ոստիկանությունը քաղաքացիներին տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման եւ վարորդական վկայականների հատկացման Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային համակարգը վերագործարկվել է (բացի վարորդական վկայական ստանալու որակավորման քննությունների ընդունումից, որը կգործարկվի երկուշաբթի՝ հոկտեմբերի 22-ին:

Պատճառված անհարմարությունների համար Ճանապարհային ոստիկանությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը: