Այսօր` հոկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռիի մարզի Թումանյանի տարածաշրջանում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 12:30-ի սահմաններում Լոռիի մարզի Շնող գյուղ բնակիչ, 1980թ-ին ծնված  Արմեն Պապյանը վարելով Վազ-2106 մակնիշի ավտոմեքենան, Շնող գյուղի տարածքում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ կողաշրջվել, ինչի արդյունքում տարբեր աստիճանի վնասվածքներով Ալավերդի քաղաքի բժշկական կենտրոն են տեղափոխվել վարորդը եւ ուղեւոր` 1986թ-ին ծնված Հեղինե Ճիճիլյանը:

 Դեպքի վայր են ժամանել Լոռիի ճանապարհային ոստիկանները դասակի հրամանատար Մարտիկ Բալայանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Թումանյանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: