ԱՄՆ մեծությամբ երկրորդ ավտոկոնցեռնը` «Ford Motor»-ը 2014թ-ի վերջին  ծրագրում է փակել բելգիական Գենկ քաղաքի խոշոր ավտոգործարանը` Եվրոպայում արտադրության վերակազմավորման ծրագրի շրջանակում:

Հաղորդվում է, որ «Ford»-ն սկսել է խորհրդատվությունները` պրոֆմիությունների ներկայացուցիչների հետ, քանի որ գործարանի փակումը կհանգեցնի մոտ 4 300 աշխատակցի կրճատման: Եթե ընկերությանը հաջողվի ստանալ գործարանի փակման վերաբերյալ համաձայնություն, «C-MAX» եւ «Grand C-MAX» մակնիշի մեքենաները կարող են արտադրվել Վալենսիայի, իսկ հետո Սաարլուիսի (Գերմանիա) գործարաններում:

Եվրոպայում արտադրության վերակազմավորման ծրագիրը ընկերության` եվրոպական շուկայի փոփոխություններին  արձագանքնելու  եւ շահույթի աճին  ուղղված  համալիր պլանի մի մասն է:

«Ford Motor» ընկերությունը հիմնադրվել է 1903թ-ին եւ  այդ պահից ի վեր համաշխարհային առաջատար ավտոարտադրողներից է: