Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ 300-400 բնակիչ ունեցող համայնքները պետական բյուջեից ստանում են զգալիորեն ավելի քիչ դոտացիա, քան 300-ից պակաս բնակիչ ունեցողները: Այդ անհավասարությունն առաջացել է այն պատճառով, որ «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ գործող օրենքի համաձայն` դոտացիաների չափը հաշվարկվում է` համայնքներին տարանջատելով 300 բնակչի նիշով: Արդյունքում 300 եւ պակաս բնակիչ ունեցող բոլոր համայնքները ստանում են հավասարաչափ ֆինանսական դոտացիա, իսկ 300-ից բնակիչ ունեցող 33 համայնքների դոտացիան զգալիորեն քիչ է:

Օրինակ` Լոռիի մարզի Կողես համայնքի մշտական բնակչության թվաքանակը 2011թ. հունվարի 1-ի դրությամբ, համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության  կողմից ներկայացված տեղեկատվության, կազմում է 355 մարդ: 2012թ. համար նախատեսված դոտացիայի գումարը Կողես համայնքի համար կազմում է մոտ 1.5 մլն դոլար, մինչդեռ փոքր համայնքների համար նախատեսված դոտացիայի գումարը 3,5 մլն դրամ է:

ՀՀ կառավարությունը նախապատրաստել է «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ, ըստ որի` 300-ից մի փոքր ավելի բնակիչ ունեցող համայնքները կստանան նույնչափ դոտացիա, որքան փոքրերը: Օրինագիծը հավանության արժանացավ ՀՀ կառավարության հոկտեմբերի 25-ի նիստում, եւ կներկայացվի ՀՀ Ազգային Ժողովի հաստատմանը: