«Հրապարակը» գրում է. «Երեկ, ուշ երեկոյան տեղեկացանք, որ օրերս հերթական միջադեպն է արձանագրվել ՀՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկում: Ինչ-որ բանից խիստ վրդովված սպան շարել է զինծառայողներին եւ այլանդակ հայհոյանքներ տվել նրանց:

Զինծառայողներն այնքան են հունից դուրս եկել, որ հարձակվել եւ կոլեկտիվ ծեծի են ենթարկել սպային: Կատարվածի առիթով քրեական գործ է հարուցվել չորս զինծառայողների նկատմամբ:

Միջադեպի հետ կապված մանրամասները կփորձենք ճշտել առաջիկայում: Սակայն չենք կարող չնկատել, որ բանակում տիրող իրավիճակը շարունակում է խիստ մտահոգիչ մնալ»: