Հոկտեմբերի 28-ին, ժամը 23.55-ի սահմաններում, «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Րաֆֆու փողոցում վրաերթի է ենթարկել 69-ամա կնոջ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության ինստիտուտ:




























