Հոկտեմբերի 30-ին, ժամը 11.13-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղի 4-րդ փողոցի թիվ 4 շենքի 2-րդ հարկի պատշգամբը փլուզվել է: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՓՋ օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ նշված հասցեում գտնվող երկհարկանի ոչ բնակելի կիսավեր շինության 2-րդ հարկի պատշգամբը 7 քմ մակերեսով փլուզվել է: Տուժածներ չկան:
Տեղադրություն




























