Հայաստանի պետբյուջեի եկամուտները 2012թ. հունվար-սեպտեմբերին, 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 7,4 տոկոսով կամ 45,8 մլրդ դրամով: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 30-ին, լրագրողներին հայտնել է ֆինանսների փոխնախարար, Հայաստանի գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Եկամուտների ընդհանուր 666,4 մլրդ դրամ ծավալից 92,4%-ը կամ 628,1 մլրդ դրամը կազմել են հարկերը, տուրքերը եւ սոցվճարները, 5,1% -ը` այլ եկամուտները, 0,6% -ը` պաշտոնական փոխանցումները: Այլ եկամուտներից, արտաբյուջետային մուտքերը կազմել են 18,5 մլրդ դրամ: Հարկային մուտքերի ծավալը կազմել է 628,1 մլրդ դրամ`լիակատար ապահովելով ծրագրային ցուցանիշը:
Հիշեցնենք, 2013թ. բյուջեի նախագծի համաձայն`պետեկամուտների ծավալը պետք է կազմի շուրջ 1,032 մլրդ դրամ:





























