Արմավիրցի 21-ամյա Մ.Չ.-ն զինվորական երդման արարողության ժամանակ հրաժարվել է կատարել իր պետերի օրինական հրամանը եւ կանգնել է դատարանի առաջ: Վարդենիսի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ: 21-ամյա Մ.Չ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զինվորական երդման արարողության ժամանակ չի կատարել իր նկատմամբ պետ հանդիսացող Ն. Ս.-ի, Հ. Խ.-ի եւ Հ. Թ.-ի օրիանական կարգով տրված հրամանը: Քրեական գործ է հարուցվել 356 հոդվածի 1-ին մասով` պետի օրինական եւ սահմանված կարգով տրված հրամանը ստորադասի կողմից չկատարելը, որն էական վնաս է պատճառել ծառայության շահերին: Սույն հոդվածը պատժվում է կալանքով` առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
21-ամյա զինծառայողը հրաժարվել է զինվորական երդման ժամանակ կատարել պետի հրամանը.

Տեղադրություն




























