22-ամյա Մ. Ա.-ն խանդելով, որ ամուսինը շփվում է այլ կանանց հետ, դանակահարել է նրան: Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրվասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվում է իրենց մոտ:
22-ամյա Մ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնու` Վ. Հ.-ի կողմից այլ կանանց հետ շփվելու առիթով, տան ննջասենյակում վիճաբանել է նրա հետ, որի ընթացքում ննջասենյակում գտնվող խոհանոցի դանակով մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է որովայնի շրջանին` վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս` որովայնի առաջնային պատի ծակած-կտրած թափանցող վերքի ստորին սիներակի բարակ, սիգմայաձեւ աղիների վնասումով:
Քրեական գործ է հարուցվել 112 հոդվածի 1-ին մասով` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 3-7 տարի ժամկետով: Գործը դատարան է ստացվել հոկտեմբերի 26-ին առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























