Առկա խնդիրները հնարավոր չէ լուծել անպտուղ հակամարտությամբ։ Միայն համախմբում եւ երկխոսություն,- այսպիսի հայտարարությամբ հունվարի 22-ին հանդես է եկել Հունաստանի վարչապետ Յորղոս Պապանդրեուն՝ կոչ անելով գործադուլ անող ֆերմերներին դադարեցնել ցույցերը եւ բանակցությունների մեջ մտնել կառավարության հետ։

Գյուղատնտեսական ապրանքներ արտադրողները պահանջում են իրենց արտադրանքի համար սուբսիդիաներ տրամադրել, փոխհատուցել վաճառքի ցածր գները եւ սառեցնել ֆերմերների պարտքերը Հունաստանի Ագրոբանկում։ Ինչպես նշել է Հունաստանի վարչապետը, ճանապարհներ փակելը խնդրի լուծման տարբերակ չէ, գրում է ռուսական «Իզվեստիան»։

Փորձագետների կարծիքով կառավարության՝ համապատասխան քայլերի չգնալու դեպքում երկրին սոցիալական ապակայունացում է սպասվում։

Ավելի վաղ Բուլղարիան սպառնացել էր դատի տալ հունական կառավարությանը՝ 10 մլն դոլար պահանջելով հույն-բուլղարական սահմանի փակման համար, ինչը դժվարացնում է ապրանքափոխադրումները։