NEWS.am-ի տեղեկություններով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Նոյ» կոնյակի գործարանում այսօր` նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան »կուսակցության քաղ խորհրդի հերթական նիստը:
ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, սակայն հրաժարվեց չակերտներ բացելուց: «Տեղի է ունեցել, հերթական աշխատանքային նիստը: Սակայն ինֆորմացիան փակ է»,- ավելացրեց Տիգրան Ուրիխանյանը: Հարցին, թե նիստ Գագիկ Ծառուկյանն է վարել, թե ոչ, նա արձագանքեց. «Նիստը, քանի որ փակ է, հետեւաբար, որեւէ ինֆորմացիա դրա հետ կապված չի հրապարակվում: Կարող եմ ասել, որ տեղի է ունեցել ԲՀԿ քաղխորհրդի նիստ, որեւէ, այլ բան ես չէի ցանկանա ասել: Եթե հանրությանը եւ ԶԼՄ-ներին հետաքրքրող, որեւէ քաղաքական, պետական, հասարակական նշանակության որոշում կայացվի, ես ձեզ անպայման դրա մասին կտեղեկացնեմ»:
Ըստ շրջանառվող տեղեկությունների նիտի օրակարգում ԲՀԿ-ն պետք է քննարկեր նախագահական ընտրություններում մասնակցության ձեւաչափը, մասնավորապես` սեփական թեկնածուով է մասնակցելո՞ւ 2013թ-ի նախագահական ընտրություններում, թե՞ ոչ:





























