Ըստ ԱԺ-ում շրջող լուրերի, «Ժառանգություն» խմբակցությունը մտադիր է միջխորհրդարանական խմբերից եւ հանձնաժողովներից հետ կանչել նույն խմբակցության պատգամավորներ՝ «Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանին եւ ԱԴ անդամ Ալեքսանդր Արզումանյանին։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Երեկ մեր թղթակիցը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին հարցրել է՝ կարո՞ղ է նման բան լինել, նա պատասխանել է. «Այո, կարող է լինել այդպիսի բան, բայց ավելի ստույգ այդ հարցին կպատասխանենք շաբաթվա վերջում»»,- գրում է «Հայկական ժամանակը»։





























