Թուրքիայի Անթալիա քաղաքում ապրող Ֆերհաթ եւ Օսման անոնով եղբայրները նոր մեքենա են գնել, տանիքին գտնվող արեւապաշտպան ապակուն ամրացրել Թուրքիայի դրոշը։ Սակայն մեքենայի վրա Թուրքիայի դրոշը ամրացրած եղբայրները ծեծի են ենթարկվել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Անթալիայի բնակիչներ՝ Ֆերհաթ եւ Օսման եղբայրները նոր գնված մեքենայի տանիքին գտնվող արեւապաշտպան ապակուն Թուրքիայի դրոշն են ամրացրել եւ դուրս եկել զբոսանքի։ Երբ եղբայրներն անցել են Քեփեզի շրջանի Հաբիբլեր թաղամասով, մի քանի երիտասարդներ կանգնեցրել են մեքենան եւ ստիպել վրայից հանել Թուրքիայի դրոշը։ Եղբայրները պնդել են, թե չեն հանելու եւ փորձել են հեռանալ, սակայն նրանց ծեծի են ենթարկել։
Ծեծից հետո եղբայրները դիմել են ոստիկանություն, որից հետո ոստիկաննները եղբայրներին վերցրել են հսկողության տակ։





























