2010 թվականին Հայաստանը հակաճգնաժամային տնտեսական համակարգից պետք է վերադառնա դեպի կայուն տնտեսական զարգացման համակարգ։ Այս մասին հունվարի 23-ին կայացած ասուլիսում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը՝ ավելացնելով, որ այս տարի նաեւ ծրագրային բյուջետավորման համակարգն ամբողջությամբ է իրականացվելու։ «Առաջիկայում կհրապարակվեն 2009 թ. մակրոտնտեսական արդյունքները: Դրանք ցույց կտան, որ այն գործողությունները, որ արվեց կառավարության կողմից` լրացուցիչ ֆինանսական ռեսուրսների ներգրավում և տնտեսության վարկավորում, սկսել են իրենց արդյունքները ցույց տալ»,- ասել է ֆինանսների նախարարը։

Տ. Դավթյանը տեղեկացրել է նաեւ, որ բարեփոխվելու է գնումների համակարգը։