Հայաստանի կենտրոնական բանկը 7 մլն դրամ է նախատեսել իր 2013 թ. վարչական բյուջեում` հայտարարությունների հրապարակման նպատակով: Այդ մասին նշված է ՀՀ կառավարության բյուջետային ուղերձի թիվ 10 հավելվածում: Ըստ այդմ` ԿԲ հաշվեկշիռները, արտաքին պահուստների մասին տեղեկատվությունը, անպարտաճանաչ վարկառուների ցանկը, թափուր աշխատատեղերի եւ ձեռքբերման մրցույթների մասին հայտարարությունները տպագրվելու են «Ազգ», «Հայաստանի Հանրապետություն», «Հայոց Աշխարհ», «Առավոտ», «Գոլոս Արմենիի», «Կապիտալ» թերթերում:

Այստեղ աբսուրդն այն է, որ «Կապիտալ» թերթը լույս չի տեսնում 1 տարուց ավելի` 2011 թ. հուլիսից: Սա կարծում ենք բավական ժամանակ է, որ ԿԲ-ում գլխի ընկնեին այդ մասին:

Նշենք, որ ԿԲ-ն տեղական մամուլում տարեկան հրապարակում է մոտ 150-200 հայտարարություն: Դրանում ներառված են նաեւ Banks.am եւ Career Center.am ինտերնետային կայքերում հայտարարությունների տեղադրումը:

ՀՀ Կենտրոնական բանկի եւ Հայաստանի բանկային համակարգի վերաբերյալ տեղեկատվություն տեղադրվելու է նաեւ արտասահմանյան լրատվամիջոցներում. այդ նպատակով նախատեսվում է 500 հազ ՀՀ դրամ: