Ամերիկյան «Global post» գործակալությունը երեկ հրապարակել է 2013թ. 10 ամենաթեժ զբոսաշրջային ուղղությունները։ Դրանց շարքում է նաեւ Հայաստանը։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Մեր երկրի վերաբերյալ նշվում է, թե հակառակ բավական զարգացած զբոսաշրջային ենթակառուցվածքին՝ Հայաստանը դեռեւս դուրս է մնում զբոսաշրջիկների մեծ մասի ուշադրությունից։ «Հայտարարելով, որ առաջինն է ընդունել քրիստոնեություն՝ Հայաստանը դա ապացուցող կոթողներ է ներկայացնում։ Եկեղեցիներից ու վանքերից բացի, Հայաստանը գեղեցիկ լանդշաֆտ ունի։
Այստեղ կարելի է հանդիպել լավ մարդկանց, որոնք միշտ պատրաստ են զբոսաշրջիկներին ողջունել եւ իրենց խորովածի խնջույքի սեղանի մոտ հրավիրել։ Տեղեկացվում է նաեւ, որ 2013-ի հունվարից ԵՄ քաղաքացիների համար վիզա չի պահանջվելու, ինչը եւս մի պատճառ է Հայաստանը չշրջանցելու համար»,- գրում է «Հայկական ժամանակը»։





























