Հնարավո՞ր է, որ քաղաքական ուժերի միջեւ ներկայումս ընթացող գործընթացների արդյունքում՝ 2013-ի նախագահական ընտրություններում նախագահի միասնական թեկնածու դառնա ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ «Հայկական ժամանակ» թերթի այս հարցին պատասխանել է Վարդան Օսկանյանը։

««Կոռեկտ չէ հիմա անվան շուրջ ինչ-որ բան ասել»,- պատասխանել է Օսկանյանը։ Հարցին, թե երբ են անցնելու  նախագահի կոնկրետ թեկնածուի անձի շուրջ քննարկումներին, նա պատասխանել է. «Եկող շաբաթ, ուզենք-չուզենք ինչ-որ հստակություն պիտի լինի»,- գրում է «Հայկական ժամանակը»։