«Fiat Panda»-ն հայտնվել է հոկտեմբերին Եվրոպայում ամենաշատ վաճառված մեքենաների տասնյակում:
Եվրոպայում այս մեքենայի վաճառքի միայն 70%-ը բաժին է ընկել Իտալիային: Առաջին տեղում շարունակում է մնալ «Volkswagen Golf»-ը. վաճառվել է 33156 մեքենա (վաճառքի մակարդակը նվազել է 12,1%-ով): Երկրորդ տեղը պահպանում է «Ford Fiesta»-ն` 26145 միավոր (-1,1%): Երրորդ տեղում է նոր «Peugeot 208»-ը` 23352 մեքենա: Չորրորդ հորիզոնականում «Renault Clio»-ն է`23301 (-2%): Հնգյակը եզրափակում է «Volkswagen Polo»-ն` 22817 մեքենա (-21,6%):Տասնյակում են նաեւ «Opel/Vauxhall Corsa»-ն (18649, 17,4%), «Opel/Vauxhall Astra»-ն (18079, -11%), «Ford Focus»-ը (17779, -10%), «Fiat Panda»-ն (17377, +23,9%) եւ «Nissan Qashqai»-ն (16720, +15,7%):





























