Նոյեմբերի 24-ին, ժամը 10.10-ի սահմաններում, «Օպել-Աստրա»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Երեւանի Այվազովսկու փողոցում վրաերթի է ենթարկել 76-ամյա  Ալբերտ  Վարդանյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց եւ գիտակցության չգալով` մահացել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է  քննություն: