Նոյեմբերի 25-ին, ժամը 12.35-ին, Բագրատաշեն գյուղի մի բնակչուհուց ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետին հարակից թաղամասի տնակներից մեկում հրդեհ է բռնկվել եւ ներսում մարդ կա:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը նշված տնակում հայտնաբերել է Կորյուն Թադեւոսյանի կիսաայրված դիակը:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:





























