Երեւանի քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցների տասնյակ աշակերտներ Եղիշե Չարենցի հիշատակի օրվա կապակցությամբ բանաստեղծի հուշարձանի մոտ մասնակցել են խնկարկման եւ ծաղկադրման արարողությանը, որի ժամանակ դպրոցականներն ասմունքել եւ ներկայացրել են չարենցյան ստեղծագործություներ։
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե ամենամյա միջոցառումը դաստիարակչական եւ ուսուցողական իր նշանակությամբ եւս մեկ առիթ է մեծարելու եւ վառ պահելու հայ մեծանուն բանաստեղծի հիշատակը։
Միջոցառմանը Եղիշե Չարենցի կյանքի մանրամասների վերաբերյալ հետաքրքիր պատմություններով են կիսվել եւ ասմունքել նաեւ չարենցագետներ եւ գրականագետներ։
Միջոցառումից հետո աշակերտները երթով շարժվել են դեպի Չարենցի տուն–թանգարան։





























