Թուրքիան ՆԱՏՕ-ից Patriot տիպի հրթիռներ էր պահանջել՝ Սիրիայի հետ սահմանին տեղակայելու համար։ Հրթիռների տեղակայման վայրերի հետ կապված ուսումնասիրության նպատակով Թուրքիայի Մալաթիա քաղաք են մեկնել ՆԱՏՕ-ի մի խումբ զինվորականներ։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 27-ի երեկոյան ՆԱՏՕ-ի զինվորական պատվիրակությանը տեղափոխող զինվորական օդանավը վայէջք է կատարել Մալաթիայի Էրհաչի օդանավակայանում։
Ոստիկանության խիստ անվտանգության միջոցառումների ներքո ՆԱՏՕ-ի զինվորականները մեկնել են Թուրքիայի ռազմաօդային 7-րդ հրամանատարության բազա։
Նշվում է, որ հաջորդ օրվանից պատվիրակությունը ձեռնամուխ է լինելու ուսումնասիրություններին։





























