Նոյեմբերի 27-ին, ժամը 08.40-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երեւան-Աշտարակ ճանապարհի 5-րդ կմ-ին` ռեստորանային համալիրի դիմաց, մարդ կա ընկած:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել  1960 թ. ծնված Ոսկան  Հարությունյանին,  որը տեղում մահացել է:

Կատարվում է քննություն: