Այսօր` նոյեմբերի 28-ի, երեկոյան տեղի կունենա Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նիստը վարելու է Հայաստանի նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը: Էդուարդ Շարմազանավոի փոխանցմամբ` քննարկվելու են ներկուսակցական, ներքաղաքական խնդիրներ:

Նշենք, որ ՀՀԿ-ի արտահերթ համագումարը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին, որի օրակարգում լինելու է Սերժ Սարգսյանի առաջադրման հարցը: