Ժողովրդական արտիստ, ասմունքող Հրաչուհի Ջինանյանի գերեզմանոցի բարեկարգման նպատակով կհատկացվի 2,27 մլն դրամ: ՀՀ կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 29-ին որոշում ընդունեց այդ գումարը հատկացնել ՀՀ մշակույթի նախարարությանը՝ Հ. Ջինանյանի որդի Հարություն Ութմազյանին տրամադրելու համար: Գումարը նախատեսվում է մահարձանի պատրաստման, տեղադրման եւ գերեզմանի բարեկարգման աշխատանքների համար:
Հիշեցնենք, որ Հ. Ջինանյանը մահացել է 2012 թ. սեպտեմբերի 19-ին:




























