Շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժնում նոյեմբերի 28-ին, ժամը 17.25-ին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ Դողս գյուղի բնակիչ, 1980 թ. ծնված Գրիգոր Գ.-ին ծեծի են ենթարկել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.30-ից 17.30-ն ընկած ժամանակահատվածում, իրենց տան բակում Գրիգոր Գ.-ն դանակով սպառնացել է առողջությանը ծանր վնաս պատճառել 1964 թ. ծնված Գրիգոր Պ.-ին եւ հարձակվել է նրա վրա:
Գրիգոր Պ.-ն պաշտպանվելու համար գետնից մետաղաձող է վերցրել եւ հարվածել Գրիգոր Գ.-ի գլխին:
Գրիգոր Գ.-ն տեղափոխվել է հոգեբուժարան, հայտնում են Ոստիկանությունից:
Կատարվում է հետաքննություն:





























