ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը համոզված է, որ ազգային մատենաշար կարդալու շուրջ չէ, որ մարդիկ հավաքվել են նույն Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եւ մանդատից հրաժարված Ռուբեն Հայարապետյանի շուրջ: Բանավեճին հրավիրված ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը հակադարձեց, որ Սամվել Ալեքսնյանը ՀՀԿ անդամ չէ եւ կոչ արեց զերծ մնալ որակումներից ու բանավեճը անցկացնել վստահության մթնոլորտում: Ինչ վերաբերում է կուսակցության ղեկավարներին, ապա Վահան Բաբայանը ասաց, որ ոչ մի առաջնորդ,  ղեկավար սկսած ժէկ-ի պետից ուժային ռեսուրսներով չի պարտադրում, որ իրեն հարգեն: Մարդիկ ինքնակամ են հարգում իրենց ղեկավարին, իսկ եթե չեն հարգում ղեկավարին փոխում են: Իսկ  ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը ասաց, որ իրենք կարեւորում են անձի նշանակությունը, քանի որ հզոր առաջնորդ եւ կուսակցություն ունենալը կուսակցության հաջողության գրավկանն է: Ինչ վերաբերում է առաջադրումներին՝ Արայիկ Հովհաննիսյանն ասաց, որ ՀՀԿ-ն առաջադրելու է Սերժ Սարգսյանին եւ կուսակցությունը համախմբված է նրա շուրջ: Իսկ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը ասաց, որ  դեռ պաշտոնական որոշում չունեն: «Նախագահական ընտրությունների ժամկետների մասին շատ լավ գիտենք: Ոչ կուշացնենք, որ էլ ցանկանում ենք շատ շտապել»,- ավելացրեց Վահան Բաբայանը: