Վաղը՝ հունվարի 28-ին Երեւանում մեկնարկող «Հ1-ՎիվաՍել-ՄՏՍ» բասկետբոլային մրցաշարի խաղացանկը վերջին պահին հանկարծակի փոխվել է:

«Հատիս» բասկետբոլային ակումբի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, թե այսօր հայտնի է դարձել, որ Վրաստանի կանանց հավաքականը չի ժամանում Երեւան: Վրացիները վաղ առավոտյան Թբիլիսիից ուղեւորվել են Հայաստան, սակայն ճանապարհին առաջացել են եղանակային խոչընդոտներ, որոնք վրացական պատվիրակությանը ստիպել են վերադառնալ Թբիլիսի:

Ըստ այդմ, Վրաստանի հավաքականի փոխարեն մրցաշարում ելույթ է ունենալու Հայաստանի բազմակի չեմպիոն «Գրանդ Քենդի» թիմը:

Նշենք, որ մրցաշարին մասնակցելու են երեք թիմեր՝ «Հատիսը», լիբանանյան ՀՄԸՄ-ն եւ… «Գրանդ Քենդի»-ն: