Նոյեմբերի 29-ին, ժամը 11.55-ի սահմաններում,  «ԳԱԶ-31029»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Արմավիր-Հայկավան ճանապարհի 7-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել հեծանվորդ,  1941 թ. ծնված Սվերդլով  Սարգսյանին  և իր ավտոմեքենայով նրան տեղափոխելով հիվանդանոց՝ ներկայացել բաժին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 19.00-ին,  Ս. Սարգսյանը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է:

Կատարվում է քննություն: