Նոյեմբերի 29-ին, ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով` անձնական զննության են ենթարկել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ս. Գ.-ին այցելած քաղաքացի Ն. Ա.-ին: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից հայտնում են, թե վերջինիս ազդրին կպչուն ժապավենով ամրացված է եղել փաթեթավորված «SUBUTEX»-ի վեց հաբ:

Կատարվում է հետաքննություն:

Հայտնաբերվածն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության: