NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է «The Economist»-ում հրապարակված հոդվածը.

Թուրքիայի առաջին իսլամիստ վարչապետ Նեջմեթին Էրբաքանը, ով իշխանության էր եկել 1996թ-ին, խոստացել էր Ստամբուլի գլխավոր հրապարակում մզկիթ կառուցել: Թաքսիմ հրապարակը` Աթաթուրքի արձանով,  մնում է որպես աշխարհիկ պետության խորհրդանիշ` եվրոպական թաղամասի հենց կենտրոնում: Էրբաքանն էլ տապալվեց մեկ տարի հետո:

Հիմա նրա հաջորդ Ռեջեբ Թայիփ Էրդողանն է իրականացնում իր նախկին ուսուցչի երազանքը: Բողոքի ակցիաներ եղան, որի մասնակիցները դա անվանեցին իսլամիստների «վրեժը» հանրապետության դեմ:

Ակնհայտ է նաեւ սոցիալական եւ մշակութային կառույցներին  Էրդողանի կողմից միջամտելու աճող ձգտումը: Նրա կոչերը ` քրեական պատասխանատվության ենթարկել ամուսնական դավաճանության եւ աբորտների համար, հետաձգվեցին: Սակայն նրա հրամանը` Կարս քաղաքից ապամոնտաժելու հայի եւ թուրքի  հսկայական արձանը, կատարվեց: 

Անգամ Էրդողանի ամենահավատարիմ կողմնակիցները կասկածի են ենթարկում Ստամբուլի ամենաբարձր բլրի վրա հսկա մզկիթ կառուցելու նրա ծրագրերը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է չեղյալ համարել Ստամբուլի համաշխարհային ժառանգության կարգավիճակը եւ այն տեղափոխել «սպառնալիքի տակ գտնվողների ցուցակ», քանի որ  կառուցվում է կախովի կամուրջ Ոսկե եղջյուր ծավախորշով: Կամրջի աշտարակներն արդեն ստվերում են 16-րդ դարի Սուլեյմանիեի մզկիթի ուրվագիծը, իսկ երկնաքերներն արդեն աղավաղել են Կապույտ մզկիթի պատկերը: