Այս տարվա Պարաօլիմպիական խաղերը հաշմանդամություն ունեցող անձանց վիթխարի ներուժի ճախրելու եւ ոգեշնչվելու հիշեցում էին: Մի աղջիկ նամակ էր գրել Պարաօլիմպիական խաղերի ոսկեմեդալակիր չեմպիոնին. «Նայելով, թե դուք ինչպես եք հաղթահարում կյանքի դժվարությունները` սպորտում հասնելով նորանոր հաղթանակների եւ բարձունքների, ես ուժ եմ ստանում եւ ոգեշնչվում եմ»: Այդ մասին իր ուղերձում գրում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը:
«Հաշմանդամություն ունեցող անձինք հասարակության վրա էապես դրական ներգործություն են թողնում, եւ նրանց ներդրումը կարող է եւ ավելի մեծ լինել, եթե մենք վերացնենք նրանց մասնակցության խոչընդոտները: Աշխարհում այսօր մեկ միլիարդից ավելի հաշմանդամություն ունեցող անձանց առկալության դեպքում, սա հիմա ավելի կարեւոր է, քան երբեւէ:
Այս հարցերի վրա կենտրոնացած իմ ՄԱԿ-ի Խաղաղության դեսպան` լեգենդար համաշխարհային աստղ Սթիվի Ուոնդերը, մարմնավորում է ուրիշներին օգնելու ոգին: ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում այս տարի տեղի ունեցած տպավորիչ համերգից հետո նա ասել է. «ՄԱԿ-ի համար եւ ՄԱԿ-ի միջոցով իմ անելիքների ամենաչնչին մասն անգամ դեռեւս չեմ կատարել օգնելու բուժել այս աշխարհը»:
Մեր մարտահրավերը բոլոր մարդկանց ապահովելն է իրենց անհրաժեշտ եւ արժանի մատչելիության հավասարությամբ: Վերջիվերջո, սա կստեղծի ավելի լավ աշխարհ բոլորի համար: Ինչպես այս տարի «Ռիո+20» ՄԱԿ-ի Կայուն զարգացման համաժողովի ընթացքում բանակցողները համաձայնեցին՝ մատչելիությունը շրջադարձային է մեր ուզած ապագան նվաճելու գործում:
Միասին մենք պետք է ջանանք, որպեսզի հասնենք ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի նպատակներին` վերացնելու խտրականությունը եւ իրենց դուրս մղումը, ինչպես նաեւ ստեղծելու հասարակություններ, որոնք արժեվորում են բազմազանությունն ու ներառումը:
Հաջորդ տարի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կգումարի բարձր մակարդակի հանդիպում հաշմանդամության եւ զարգացման թեմայով, որպեսզի խթանվի կամրջել բարի նպատակներով հանձնառությունների ու տեւապես ուշացող գործողությունների անջրպետը: Այս հավաքը տեղի կունենա, երբ միջազգային հանրությունը աշխատում է վերհանել հետ-2015 թվականի զարգացման օրակարգը` ներկայացնելով հնարավորություն համոզվելու, որ հաշմանդամություն ունեցող անձանց բոլոր իրավունքները, մտահոգություններն ու ներդրումը լիովին հաշվի կառնվեն:
Հաշմանդամություն ունեցող անձանց համաշխարհային այս օրը նշանավորում է բարձր մակարդակի հանդիպման նախապատրաստությունների մեկնարկը: Եկեք առավելագույն ձեւով հիշատակենք այս օրը` աշխատելով երաշխավորել, որ հաշմանդամություն ունեցող անձինք վայելեն իրենց իրավունքները եւ գիտակցեն իրենց հսկայական ներուժը»,- նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:




























