Երեւանի Մոսկովյան փողոցի թիվ 31 շենքի 2-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի եւ դռան զանգերին: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է դեկտեմբերի 6-ին, ժամը 14.19-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, ննջասենյակում` հենասայլակին հենված, հայտնաբերվել է 81-ամյա Ա. Ակոպովայի դին: