Երկու օր առաջ կրկին վիրահատության է ենթարկվել ՀԺԿ նախագահ, Աժ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«ՀԺԿ նախագահին վիրահատել են Գերմանիայի Մյունխեն քաղաքում:
Ըստ Դեմիճյանի մերձավորների, վիրահատությունը լավ է անցել, իսկ թե ՀԺԿ նախագահը երբ կվերադառնա Հայաստան, դեռ հայտնի չէ: Մինչ այդ նա վիրահատվել էր Երևանում, սեպտեմբերի 8-ին»,- գրում է «Հայկական ժամանակը»։



























