ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից «168 ժամ» թերթը հետաքրքրվել է, թե քանի՞ բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել կոռուպցիայի բացահայտման շրջանակներում: «Դե, էդպես հաշվարկները չեմ կարող ասել, որովհետեւ շատ են»,- ասաց Գ. Սահակյանը:
Հարցին, թե՝ Ձեր այդ «հաշվարկներում» քանի՞ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ կա, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Նրանք, ովքեր կոռուպցիայով զբաղվում են, պետական եկամուտները փոշիացնում են, ի՞նչ կարեւոր է` Հանրապետականի՞ց են, թե՞ ուրիշներից են»»,- մեջբերում է «168 ժամը»։




























