Սուրբ Հովհաննես եկեղեցու առաջնորդ Շմավոն քահանան Ղեւոնդյանը, հունվարի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել երիտասարդներին տուրք չտալ արեւմուտքից եկող միտումներին եւ նշել Սուրբ Սարգսի ճշմարիտ տոնը եւ ոչ թե Սուրբ Վալենտինինը, մանավանդ որ արեւմտյան եկեղեցիներում Վալենտինին միանշանակորեն իբրեւ սուրբ չեն ընդունում։

Հիշեցնենք, որ այս տարի Սուրբ Սարգսի տոնը նշվելու է հունվարի 30-ին։ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրամանով այս տոնը հռչակվել է երիտասարդների օրհնության օր։ Ավանդության համաձայն՝ երիտասարդները Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը աղի բլիթ են ուտում՝ իրենց սիրելիին երազում տեսնելու համար։ Այդ օրը Սիրահարների այգում կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ՝ նվիրված Սուրբ Սարգսի տոնին։ Բացի այդ, Ս.Սարգիս անունը անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Պատարագ եւ կկատարվի երիտասարդների օրհնության կարգ: Եկեղեցիները բաց կլինեն մինչև երեկոյան ժամը 21-ը: նախորդ տարի Սուրբ Սարգսի տոնը նշվել է փետրվարի 7-ին։