Աշխարհահռչակ երգիչ Մայքլ Ջեքսոնի երեխաները կարող են ելույթ ունենալ Գրեմմի մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի է ունենալու հունվարի 31-ին Լոս Անջելեսում:
Քեթրին Ջեքսոնը` Մայքլի, Փերիսի եւ Բլանքեթի օրինական խնամարկյալը, հիմա բանակցություններ է վարում մրցանակաբաշխության կազմակերպիչների հետ: Նախատեսվում է, որ նրանք կկատարեն փոփ արքայի Earth song երգը եւ դրանով առաջին անգամ ելույթ կունենան մեծ բեմում:
Ամենայն հավանականությամբ, նրանց ելույթները կներառվեն Մայքլ Ջեքսոնին նվիրված հատվածում, որի մասին ավելի վաղ նշվել էր: Այդ հատվածը կազմված է լինելու Ջեքսոնի մասին մինի-ֆիլմից եւ արտիստների ելույթներից:




























