Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ժամը 01.50-ի սահմաններում, «BMW X 5»  մակնիշի  ավտոմեքենան Զովունի-Եղվարդ ճանապարհի 4-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-21014»  մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: