Բուսաբանական այգու վարչական տարածքում գտնվող ջերմոցներից մեկում այսօր՝ դեկտեմբերի 14-ին, հայտնաբերվել է դիակ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Հայտնաբերվել է 39-ամյա Է. Հովակիմյանի դին` կախված վիճակում:
Ըստ շրջանառվող տեղեկությունների` Է. Հովակիմյանը աշխատում էր ՀՀ ՊՆ-ում՝ որպես վարորդ:


























