31-ամյա Ս.Ե-ն Լ.Կ-ին սիրո ամուսնության առաջարկություն է արել, իսկ մերժում ստանալուց հետո բռնությամբ առեւանգել է: Մասիս ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
31-ամյա Ս.Ե-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առեւանգել է Լ.Կ.-ին, երբ վերջինս մերժել է ամուսնության առաջարկը: Ս.Ե-ը 2012 թ. նոյեմբերի 6-ին Ա.Փ-ին եւ Ս.Մ-ին վստահեցրել է ,որ ամուսնանալու է Լ.Կ-ի հետ եւ բռնություն գործադրելու միջոցով նրան քաշելով նստացրել են ավտոմեքենան եւ առեւանգել :Միայն Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի ճանապարհին Ա.Փ-ին հաջողվել է կանգնեցնել ավտոմեքենան ,որից հետո Լ.Կ-ը,Ա.Փ-նն ու Ս.Մ-նն իջել են,իսկ Ս.Ե-ը ավտոմեքենայով դիմել է փախուստի:
Քրեական գործ է հարուցվել 131 հոդվածի 1-ին մասով` խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առեւանգելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 218-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները:
Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը դատարան է ստացվել դեկտեմբերի 11-ին: Առաջիկայում կնշանկվի դատական քննության օրը:


























