Դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել ՀԱԿ քաղխորհրդի արտահերթ նիստը, որտեղ քննարկվել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝նախագահական ընտրություններում չառաջադրվելու որոշումը։ Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը։
«ՀԱԿ քաղխորհուրդը հայտարարություն է ընդունել, որով իր գոհունակությունն է հայտնել այդ որոշումից, այն ինչ-որ չափով համարելով իրենց հաղթանակը։ ՀԱԿ-ում համարել են, որ դրանով փաստվել է, որ ԲՀԿ-ն չի կատարում 2011թ. փետրվարի 17-ի կոալիցիոն հռչակագրով ստանձնած պարտավորությունը ու չի պաշտպանում նախագահ Սերժ Սարգսյանին, ինչը պետք է ողջունել։ Միաժամանակ որոշվել է այս հայտարարությունը հրապարակայնացնել մեկ օր հետո, ակայն երեկ բավարարվել են միայն բանավոր մեկնաբանությամբ։ ՀԱԿ-ն իր այս հայտարարությամբ փորձում է արդարացնել Լեւոն Տեր-Պետրոսյանի «քաղաքագիտական վերլուծությունը», ըստ որի՝ ԲՀԿ-ին կարելի է դարձնել ընդդիմադիր կուսակցություն։ Քաղխորհրդի արտահերթ նիստում նման դիրքորոշմանը դեմ է արտահայտվել միայն Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը»,- գրում է «168 ժամը»։
Տեղադրություն




























