«Jeep» ընկերությունը  մտադիր է  առաջիկա  մի քանի տարվա ընթացքում վերականգնել «Grand Wagoneer» մոդելը, հաղորդում է «Detroit Free Press» պարբերականը` վկայակոչելով  ամերիկյան արտադրողի ղեկավար Մայք Մենլիին:

Մենլիի խոսքով` նոր մոդելն առայժմ նախնական փուլում է, սակայն շուկայում նրա ի հայտ գալը պետք է տեղի ունենա արդեն 2014թ. վերջին կամ  2015թ. սկզբին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2014 թ-ին «Jeep» ընկերությունը շուկա դուրս կբերի չորս նոր մոդել: Բացի թոփ`  «Grand Wagoneer»-ից, ընկերությունը կթողարկի նոր մոդել, որը կփոխարինի միանգամից «Compass»-ին եւ «Patriot»-ին, ինչպես նաեւ կներկայացնի նորացված «Liberty» ամենագնացը: