Նախորդ շաբաթ Վանաձորում գրանցվել է գրպանահատության մեկ դեպք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Վանաձորի քաղաքապետարանի բաժինների պետերի ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ ասաց ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայության գծով պետի տեղակալ Միքայել Չոբանյանը:

Նրա խոսքով, գրպանահատության վերջին դեպքը գրանցվել է օրերս՝ Վանաձորի շուկայում: «Գրպանահատը քաղաքի շուկայամերձ տարածքում  գողացել էր շուրջ 60 հազար դրամ»,-ասաց Չոբանյանը:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի փոխանցմամբ՝ բացի նշված դեպքից, նախորդ շաբաթ Վանաձորում գրանցվել են թմրանյութի եւ ականի հայտնաբերման մեկական դեպքեր, ինչպես նաեւ ճանապարհատրանսպորտային մի շարք պատահարներ, որոնց հետեւանքով մի քանի քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց: