Դեկտեմբերի 15-ի երեկոյան ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ 16-րդ թաղամասի մի բնակարանից գողություն է կատարվել, եւ տանտիրուհին այդ հանցագործությունը կատարելու մեջ կասկածում է իրենց բարեկամին, որը գտնվում է իրենց տանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին կինը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 19.00-ին, քրոջ ամուսինը` 45-ամյա Թադեւոս Մ.-ն, ննջասենյակում դրված հագուստի գրպանից գողացել է 1.200  դոլար:

Նույն օրը, ժամը 21.00-ին, Թադեւոս Մ.-ն նշված տնից բերման է ենթարկվել բաժին եւ խոստովանել, որ գողությունը կատարել է ինքը, իսկ հափշտակած 1.200  դոլարը, կասկածները փարատելու համար, նետել է նույն բնակարանի զուգարանակոնքի մեջ:

Կատարվում է քննություն: